AM
16 Հոկտեմբեր 2012 - 07:22 AMT

Tuttomecatoweb.com. «Բորուսիան» և «Շալկե-04-ը» հետաքրքված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Tuttomecatoweb.com-ի տեղեկատվության համաձայն, Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Բորուսիան» և «Շալկե-04-ը»:

Այս խաղաշրջանում կիսապաշտպանը «Շախտյորի» կազմում Ուկրաինայի առաջնության 11 խաղերում դարձել է 14, իսկ Չեմպիոնների լիգայում «Նորշելլլանդի» դեմ խաղում 2 գոլերի հեղինակ: Աշխարհի առաջնության ընտրական 3 խաղերում Հայաստանի կազմում Մխիթարյանը աչքի է ընկել մեկ անգամ` գրավելով Իտալիայի դարպասը: