AM
16 Հոկտեմբեր 2012 - 07:37 AMT

Յոզեֆ Բլատտեր. Այն, որ կան Մեսսիի և Ռոնալդուի նման խաղացողներ, ֆուտբոլի համար ցնցող իրադարձություն է

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը իր կարծիքն է հայտնել «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին:

«Մենք հետևում ենք ֆուտբոլիստներին, որոնք տարբեր խաղաոճեր ունեն և միանգամայն տարբեր անհատներ են: Դա լավ է ֆուտբոլի համար: Ես անգամ կասեի ցնցող: Ֆուտբոլում երկու միանման ֆուտբոլիստներ չեն կարող լինել: Նրանք հակապատկներ են: Այն, որ կան Մեսսիի և Ռոնալդուի նման խաղացողներ, ֆուտբոլի համար ցնցող իրադարձություն է»,-ասել է ՖԻՖԱ-ի ղեկավարը: Նա ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն չի ընտրում լավագույն խաղացողին, այդ իրավունքը պատկանում է ազգային ֆեդերացիաներին: