Էստոնիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված պրոֆեսոր Լեմբո Տաննինգի «Հայկական հարց» գիրքը, տեղեկացնում է ցեղասպանության 90-րդ տարեդարձի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Էստոնիայի Ազգային գրադարանում: Միջոցառմանը ներկա են եղել Էստոնիայի մշակույթի գործիչներ, պատգամավորներ, Էստոնական եկեղեցիների խորհրդի անդամներ, Եվրախորհրդարանի անդամներ եւ Էստոնիայի հայ համայքի ներկայացուցիներ: