2014թ Սոչիի Օլիմպիական խաղերի մրցումների տոմսերի վաճառքը երկրպագուների համար մեկնարկում է 2013թ փետրվարի 7-ին: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:
Սոչիում 2014թ Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում կառուցվել է 11 նորագույն սպորտային օբյեկտ, որոնք նախատեսված են 120 հազար հանդիսատեսի համար: Մասնագետների կարծիքով մեծ է լինելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հոքեյի եզրափակիչ խաղին և մի շարք այլ մրցաձևերի մրցումներին ներկա գտնվելու պահանջարկը: Բացման արարողությունը կկայանա «Ֆիշտ» մարզադաշտում:
Սպասվում է, որ ձմեռային Օլիմպիական խաղերին ներկա կգտնվի մոտ 600 հազար զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից:






