Հոկտեմբերի 13-ին Կալկաթայի (Հնդկաստան) Հայոց մարդասիրական ճեմարանում նշվեց Հայ տպագրության 500-ամյակը:
Մարդասիրական ճեմարանը «Սխոլաստիկ» կազմակերպության հետկազմակերպել էր գրքի ցուցահանդես-վաճառք, որտեղ, ի թիվս այլ գրքերի, ցուցադրվեցին ճեմարանի 184-ամյա Արարատյան գրադարանի հայերեն և անգլերեն հնատիպ գրքերը: Ցուցահանդեսը տևեց երկու օր:
Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչՀոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հրավերով ձեռնարկինբանախոսեց Կալկաթայի Ամերիկյան գրադարանի տնօրեն դոկտոր Սուշանտա Բաներջին:
Դոկտոր Բաներջին տպավորիչ ելույթ ունեցավ «Ընթերցանությանկարևորությունը» թեմայով: Նա առանձնահատուկ շեշտադրմամբ անդրադարձավ հայ տպագրությանը, ապա խոսեց տպագրության ծագման մասին և այն փաստի, թե ինչպես տպագրության գյուտը շրջադարձային եղավ ճանաչողական և մտավոր աշխարհում:
Հանդիսությանը մասնակցեցին Հայոց մարդասիրական ճեմարանի սաները,ուսուցիչները, այլ դպրոցների ու առաջնակարգ քոլեջների սաներ, համայնքի ներկայացուցիչներ:
Տպագրության 500-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշվում է Հայաստանում և Սփյուռքում:
Այս տոնակատարությունը հատկապես կարևորվեց նրանով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց: