Հոկտեմբերի 15-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալվեց Բուլղարիայի Ազգային Ժողովում, ուր նրան ընդունեց խորհրդարանի նախագահ տիկին Ցեցկա Ցաչևան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը և այլ բնագավառներում փոխգործակցությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։
ՀՀ դեսպանը Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև հունագարա-ադրբեջանական գործարքի արդյունքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի ազատ արձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները նաև կարևորեցին բուլղարահայ համայնքի դերակատարությունը երկրի զարգացման և հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։






