AM
16 Հոկտեմբեր 2012 - 07:53 AMT

Աջափնյակի մարզադպրոցի թիմը դարձել է Ալավերդիում անցկացված հանդբոլի մրցաշարի հաղթող

Ալավերդիում ավարտվել է հայկական հանդբոլի երախտավոր Օլեգ Գորբունովի հուշամրցաշարը, որին մասնակցել են պատանեկան 6 թիմեր: Մրցաշարի բացմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես է եկել Ալավերդիի քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարում վստահ է հանդես եկել Աջափնյակի մարզադպրոցի թիմը, որը տարել է 5 հաղթանակ և 10 միավորով զբաղեցրել առաջին տեղը: Նրան հաջորդել են ՀՄԴ-ի, Ալավերդիի , ԽՄՕՄ-ի, Արցախի և Վանաձորի թիմերը:

Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Աջափնյակի մարզադպրոցի սան Աշոտ Համբարձումյանը: