AM
16 Հոկտեմբեր 2012 - 08:38 AMT

ՖԻՖԱ-ն ցմահ որակազրկել է ֆուտբոլիստին Նիկարագուա-Գվատեմալա պայմանագրային խաղը կազմակերպելու համար

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը ցմահ որակազրկել է Նիկարագուայից ֆուտբոլիստ Արմանդո Խոսե Կոլադո Լանուսին 2010-ի սեպտեմբերին Նիկարագուայի և Գվատեմալայի հավաքականների միջև պայմանագրային խաղի կազմակերպման մեջ մասնակցության համար, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամլո ծառայությունը:

Մեկ ամիս առաջ նման որոշում ընդունել է Նիկարագուայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն այն տարածվել է միայն այդ երկրի վրա:

Այժմ 26-ամյա Լանուսը չի կարող զբաղվել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությամբ: