Քաղաքների միջև շախմատի աշխարհի թիմային առաջնությունը` Շեյխ Զաեդի գավաթը, տեղի կունենա դեկտեմբերի 21-29-ը Ալ Այնե քաղաքում (ԱՄԷ):
Ինչպես հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, կխաղան 32 թիմեր, որոնց ցուցակը գլխավորում է Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասել է Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, հայ շախմատիստների մասնակցության հարցը նրանք դեռ չեն քննարկել:
Թիմերը կկիսվեն 8 խմբերի չորսական թիմերով: Յուրաքանչյուր խմբից դուրս կգան երկուական թիմեր, որոնք հանդես կգան քառորդ եզրափակիչներում: Այնուհետև խաղը կընթանա նոկաուտ համակարգով:






