AM
16 Հոկտեմբեր 2012 - 11:57 AMT

Բելառուսի նախագահն առաջարկում է թենիսի «Կրեմլի գավաթի» անցկացումը տեղափոխել Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել իրեն հանձնել «Կրեմլի գավաթ» թենիսի մրցաշարի անցկացումը:

«Ես տեսել եմ «Կրեմլի գավաթը», տրիբունաներում երկու հոգի են: Ես որպես մարզիկ գիտեմ, թե ինչ է նշանակում խաղալ դատարկ տրիբունաների դեպքում»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը Մինսկում ռուսական ԶԼՄ-ների համար մամլո ասուլիսում:

«Եվ կազմակերպությունը, և մարզիկները լավն են, իսկ տրիբունաները դատարկ, ամոթ է, ազնիվ խոսք: «Կրեմլի գավաթը» մեզ տվեք, կլինի «Բելառուսի Կրեմլի գավաթ»,- ասել է նախագահը:

Նրա կարծիքով, նման խոշոր մարզական մրցումներին պետք է հրավիրել մարդկանց, այդ թվում հրավիրատոմսեր բաժանել աշխատանքային կոլեկտիվներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: