Հոկտեմբերի 16-ին «Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» մարզադահլիճում տրվեց «Ուրախ մեկնարկներ» ընտանեկան մարզական խաղերի սկիզբը:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի անունից բոլոր մասնակիցներին ողջունեց նախարարության վարչության պետ Եղիշե Դավթյանը: «Ուրախ ենք, որ դուք մասնակցում եք այս հիասքանչ մրցումներին: Հույս ունենք, որ մյուս տարի մասնակից ընտանիքների թիվը կավելանա և մրցաշարը կանցկացվի Գյումրիում և Վանաձորում»,- նշեց Դավթյանը: Այս տարի «Ուրախ մեկնարկներին» մասնակցում է 9 ընտանիք Երևանից, Գյումրիից և Վանաձորից:
Միջոցառման նպատակն է հաշմանդամների շրջանում սպորտի մասսայականացման զարգացումը, առողջ կենսակերպի և սոցիալական հավասարության գաղափարների արմատավորումը: «Ուրախ մեկնարկներ» խաղերը կօգնեն հասարակության տարբեր խավերի շրջանում արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և մարմնակրթության մշակույթը:






