AM
17 Հոկտեմբեր 2012 - 07:43 AMT

Դանիայի նկատմամբ հաղթանակից հետո, Իտալիայի հավաքականը վստահորեն գլխավորում է 2014-ԱԱ В խումբը

Իտալիայի հավաքականը 10 հոգով, «Սան Սիրո» մարզադաշտում, հաղթելով դանիացիներին, 2014-ԱԱ ընտրական В խմբում իր մոտակա մրցակցից առաջ է անցել 4 միավորով:

Իտալիա- Դանիա խաղի առաջին խաղակեսի 5 րոպեների ընթացքում մեկական գոլ խփեցին Ռիկկարդո Մոնտոլիվոն և Դանիելե դե Ռոսսին: Սակայն ընդմիջումից առաջ հաշիվը կրճատեց Վիլյամ Քվիսթը: 45-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ Պաբլո Օսվալդոն, սակայն 54-րդ րոպեին իտալացիների կազմում 3-րդ գոլի հեղինակ դարձավ Մարիո Բալոտելլին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մենք ցույց տվեցինք, որ մենք հիանալի թիմային ոգի ունենք: Տղաներն ամեն ինչ փայլուն կատարեցին: Նրանք կենտրոնացած էին, ինչը մեզ համար շատ կարևոր է»,-հայտարարել է մարզիչը:

Ընտրական В խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով 4-րդ հորիզոնականում է. խումբը գլխավորում է Իտալիայի հավաքականը` 10 միավորով: