Շվեդիայի Րաֆֆի հայ մշակութային միության նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Ուպսալա քաղաքի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հայոց Մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում շվեդ հանրության ներկայացուցիչների համար ընթերցվեց «Հայերի անցյալը եւ ներկան» թեմայով դասախոսություն: Դրանից բացի, միջոցառման շրջանակներում բացվեց նաեւ Մեծ Եղեռնը ներկայացնող փոտոցուցահանդես եւ ցուցադրվեց «Ես ատում եմ շներին» ֆաստագրական ֆիլմը: