AM
17 Հոկտեմբեր 2012 - 07:15 AMT

Մորտեն Օլսեն. Իտալիան հայտնի է իր ռազմավարությամբ և ոչինչ չփոխվեց, երբ նրանք մնացին 10 հոգով

Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը, Իտալիային պարտվելուց հետո ասել է, որ լավ խաղի տեսանկյունից, ինքը գոհ է:

«Եթե անկեղծ, ապա մեզ համար դժվար էր հաղթել այս խաղը: Մենք Չեխիայի հետ խաղում միավորներ կորցրինք, այսօր ևս չկարողացանք միավոր վաստակել»,-ասել է Օլսենը:

Ըստ նրա, խաղի սկզբում Դանիան լավ էր խաղում, սակայն իտալացի ֆուտբոլիստները կարողացան նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել. « Իտալիան հայտնի է իր ռազմավարությամբ և ոչինչ չփոխվեց, երբ նրանք մնացին 10 հոգով»:

Ընտրական В խմբում Դանիայի հավաքականը 2 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Հայաստանի հավաքականը 3 միավորով 4-րդ հորիզոնականում է. խումբը գլխավորում է Իտալիայի հավաքականը` 10 միավորով: