Team Sky-ը առաջարկել է բոլոր մրցարշավորդներին և թիմերի աշխատակիցներին ստորագրել հակադոպինգային պարտավորագիր`«Լենս Արմսթրոնգի գործից» հետո:
Ամերիկյան հակադոպինգային գործակալությունը` USADA-ն, հոկտեմբերին ներկայացրել է ապացույցներ, որոնք հաստատում են, որ Արմսթրոնգը իր կարյերայի ընթացքում արգելված դեղամիջոցներ է ընդունել: Հեծանվորդը ցմահ որակազրկվել է և զրկվել բոլոր տիտղոսներից: Այս գործից հետո Team Sky-ը առաջարկել է բոլոր մրցարշավորդներին և թիմերի աշխատակիցներին ստորագրել հակադոպինգային պարտավորագիր, որ իրենք երբևէ կապված չեն եղել դոպինգի օգտագործման հետ:
Մենք «մաքուր» թիմ ենք և ցույց տվեցինք, որ կարելի է «մաքուր» հաղթանակ տանել, հաղորդել է Team Sky-ը: Team Sky-ը հիմնադրվել է 2009-ին և տեղակայված է Մանչեսթերում` Ազգային հեծանվային կենտրոնում:






