Հայտնի են բոլոր 64 մասնակիցների անուններն, ովքեր նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը Խանտի Մանսիյսկում կմասնակցեն շախմատի աշխարհի կանանց առաջնությանը;
Առաջնությանը, որը կանցնի նոկաուտ համակարգով, կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև Տաթեև Աբրահամյանն ԱՄՆ-ից:
64 շախմատիստուհիներն աշխարհի 33 երկրներից պետք է հաղթահարեն 5 տուր, որից յուրաքանչյուրը բաղկացած է երկու խաղից: Վերջին վեցերորդ ռաունդը կազմված է չորս խաղից: Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է 450 000 դոլար:
Հաջորդ տարի այս մրցաշարի հաղթողը կհանդիպի ՖԻԴԵ-ի Գրան պրիի 2011-2012 ցիկլի հաղթողի հետ՝ վիճարկելով կանանց շրջանում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը:






