Իրանաբնակ հայերը պատրաստվում են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ անցկացնել: Դրան իր ակտիվ մասնակցությունն է բերում Իրանում Հայաստանի դեսպանը: Այդպես, դիվանագետը կազմակերպիչներին օգնություն է տրամադրում արտերկրից եւ Երեւանից: Հայերը նախատեսում են զանգվածային ակցիաներ եւ ցուցահանդեսներ կազմակերպել: Հայ համայնքը խնդրել է Թեհրանի քաղաքապետարանին թույլատրել բողոքի ցույցը Թուրքիայի դեսպանատան առջեւ եւ երաշխավորել իրենց անվտանգությունը: