Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված Եվրագավաթի խաղարկությունում Երևանի «Միկա» ակումբի կանանց թիմը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Արծաթե մեդալներով են պարգեւատրվել գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը և թիմի ավագ Անահիտ Վարդապետյանը:
Միաժամանակ անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանն արժանացել է բրոնզե, իսկ Լելա Ջավախիշվիլին` արծաթե մեդալների, հաղորդում է armchess.am-ը:






