Կրակովի Սբ.Միկոլայի եկեղեցում նախօրեին մատուցվել է հանդիսավոր պատարագ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.NET-ի թղթակցին Կրակովի վանքի վարդապետը, Կրակովի հայերի հագեւոր առաջնորդ Տադեուշ Իսահակյան-Զալեսկին, միջոցառմանը մասնակցել են հայ կաթոլիկ, հույն կաթոլիկ եւ հռոմեկան կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր աղոթքում Իսահակյան-Զալեսկին կոչ է արել Լեհաստանի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: