AM
18 April 2005 - 05:39 AMT

ԻՐԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՒՍՈՒՑԱՆՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԵՐՈՎ

Հայաստանի կրթության նախարարությունը դասագրքեր է պատրաստում Իրանում բնակվող հայերի համար: «Օյանիշ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվության համաձայն, այդ աշխատանքը սկսվել է անցյալ տարվանից, եւ արդեն պատրաստ են պատմության եւ աշխարհագրության դասագրքերը: Դրանք կբաժանեն 10 հազար աշակերտների, որոնք ուսանում են Իրանի տարբեր մասերում գտնվող 23 հայկական դպրոցներում: Հայ հեղինակների կողմից գրված գրքերը տպվել են Թեհրանում Իրանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, հաղորդում է Day.az: