Միասնական Ադրբեջանի երիտասարդական շարժման ակտիվիստները մտադիր են բողոքի ցույց կազմակերպել Բաքվու Իրանի դեսպանատան առջեւ` Հայաստանին այդ պետության կողմից ցուցաբերվող աջակցության պատճառով, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: Այդպես, շարժման երիտասարդ ակտիվիստների կարծիքով, նման ակցիայի անցկացման համար առիթ է հանդիսացել տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի կրթության նախարարությունը իրանական կառավարության աջակցությամբ դասագրքեր է պատրաստում Իրանում բնակվող հայերի համար: Հայ հեղինակների կողմից գրված դասագրքերում «խեղաթյուրված է Ադրբեջանի պատմությունը, իսկ ադրբեջանական հողերը, այդ թվում եւ Ղարաբաղը, նշված են որպես Հայաստանի տարածք»: