AM
21 Հոկտեմբեր 2012 - 12:16 AMT

Հայ ձյուդոիստները մրցանակներով են վերադարձել Իրանից

Հոկտեմբերի 17-20-ը Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքական թիմը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության Ազադի համալսարանի գավաթի բաց խաղարկությանը: Խաղարկությանը մասնակցում էին Իրանի, Իրաքի, Ավղանստանի, Սիրիայի, Պակիստանի, Թուրքմենստանի և Հայաստանի թիմերը:

Պատվիրակությունը գլխավորում էր ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ անհատական խաղարկությանը: «Հայաստան» մարզական միության սան Արթուր Երանոսյանը (66կգ) և Սամբո ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը (100կգ) գրավեցին մրցանակային առաջին տեղը, իսկ չարենցավանցի Սուրիկ Գառնիկյանը (73կգ) բավարավեց մրցանակային 3-րդ տեղով:

Հոկտեմբերի 19-ին 5 քաշային կարգով անցկացվեց թիմային առաջնությունը, որին մասնակցում էին 16 թիմեր: Հայաստանը 5 քաշային կարգում մասնակցեց մեկ մարզիկ պակաս: Այս հանգամանքը դարձավ վճռորոշ և 3-2 հաշվով կիսաեզրափակիչ գոտեմարտում մեր թիմը պարտվեց Իրանի հավաքական թիմին: Մինչ այդ 3-2 և 4-1 հաշվով հաղթել էին Իրանի համալսարանի և երիտասարդական հավաքականների թիմերին: 3-րդ տեղի համար գոտեմարտում 4-1 հաշվով Հայաստանը հաղթեց Իրաքի թիմին և գրավեց 3-րդ տեղը: