AM
22 Հոկտեմբեր 2012 - 10:35 AMT

Հայաստանում անցկացվում է բասկետբոլիի մրցաշար-փառատոն

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է բասկետբոլի մրցաշար-փառատոն, որն անցկացվելու է 13-14 տարեկան պատանի մարզիկների միջև:

Մրցաշարին մասնակցում են տղաների 19 և աղջիկների 14 թիմեր, որոնցից մեկը ժամանել է Լեռնային Ղարաբաղից, իսկ մյուսները՝ Հայաստանի 8 քաղաքները ներկայացնող թիմեր են:

Մրցաշարի հաղթող թիմերը պարգևատրվելու են մեդալներով և դիպլոմներով, առաջին տեղը գրաված թիմերին հանձնվելու են գավաթներ, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մրցաշար-փառատոնի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: