Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի «Չելսիի» հետ խաղի նախաշեմին նշել է, որ նրա սաները պատրաստ են արժանի դիմադրություն ցույց տալ մրցաշարի գործող հաղթողին և լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն:
«Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ տեսարժան խաղն ինձ չի հուզում: Ինձ հուզում են երեք միավորները: Իմ` «Շախտյորում» գտնվելու ժամանակից ի վեր առաջին անգամ մենք խաղում ենք Եվրոպայի գործող չեմպիոնի հետ: Մենք բավարար մոտիվացիա ունենք: Եթե մենք հասնենք դրական արդյունքի, ապա դա ուղղակի հիանալի կլինի»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:
«Շախտյոր»-«Չելսի» խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին «Դոնբաս Արենա» մարզադաշտում: E խմբում երկու թիմերն ունեն չորսական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը:






