AM
19 April 2005 - 05:36 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներիկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն կայցելի Ադրբեջան: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան լորի Բրիսթոուն Եվրամիությունում նախագահող երկիր Լյուքսեմբուրգի անունից` Եվրամիության եւ Ադրբեջանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի վեցերորդ նիստում: Նրա խոսքերով` առաջիկա այցի նպատակը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության զարգացումն է, ինչպես նաեւ երկրում նախընտրական իրավիճակին ծանոթանալը: Այցի շրջանակներում նախատեսված է Հ.Թալվիթիեի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ: