AM
23 Հոկտեմբեր 2012 - 08:31 AMT

Քիքբոքսեր Գագո Դրագոն Մոսկվայում բացել է մենամարտային մարզաձևերի ակումբ

Մոսկվայում «Լոկոմոտիվ» Սառցե պալատում կաայցել է «Մենամարտային մարզաձևերի ակումբ №1»-ի բացումը, որի դեմքը դարձել է անվանի հայ քիքբոքսեր Գագո Դրագոն: Նա Մոսկվա է ժամանել աշխարհի բացարձակ չեմպիոն Բատու Խասիկովի հետ մենամարտի նախօրեին, որպեսզի հանդիպի իր երկրպագուների հետ և վարպետության դաս տա ակումբում:

Նրան միացել են նաև համաշխարհային մենամարտային մարզաձևերի այլ համաշխարհային աստղեր Սահակ Պարպարյանը, Արթուր Կիշենկոն, Մուրատ Դիրեկչին, Մելվին Մանհոֆը և Ռամազան Ռամազանովը:

«Ես հիացած եմ իմ տեսածից և ինձ համար շատ հաճելի է գտնվել իմ ընկերների և երկրպագուների շրջանում, հատկապես մենամարտային մարզաձևերի իմ ակումբում: Չեմ կարող ստույգ ասել, թե որքան հաճախ կհաջողվի գալ այստեղ: Բայց ամեն անգամ, երբ լինի Մոսկվա այցելելու հնարավորություն, ես անպայման իմ սրահում մարզումներ կանցկացնեմ: Լավ կլիներ, որ իմ հայրենիքում` Հայաստանում, ապագայում բացվեր նման ակումբ»,- ասել է Դրագոն:

Դրագոն բարձրագոչ հայտարարություններ չի կատարել Խասիկովի հետ գալիք մենամարտի հետ կապված` բարձր գնահատելով հակառակորդի շանսերը. «Երբեք պետք չէ գուշակել, թե ինչպես կդասավորվի հերթական մենամարտը: Կարող եմ միայն ասել, որ դժվար մարտի եմ սպասում, չէ որ Բատուն լավ վարպետ է»: