AM
23 Հոկտեմբեր 2012 - 06:36 AMT

Չեզարե Պրանդելլի. Հրաշալի է, որ Իտալիայի հավաքականում մեծ է մրցակցությունը հարձակման գծում տեղ ունենալու համար

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ընդգծել է իր թիմի հարձակման գծի բարձր մրցունակությունը: Նա նաև իր աջակցությունն է հայտնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանին` Դանիելե Դե Ռոսսիի և Պաբլո Օսվալդոյի հետ կոնֆլիկտի պարագայում:

«Հրաշալի է, որ Իտալիայի հավաքականում մեծ է մրցակցությունը հարձակման գծում տեղ ունենալու համար: Հավաքականի դռները բաց են Անտոնիո Կասսանոյի և Անտոնիո Դի Նատալեի համար, նրանք լավ ֆուտբոլիստներ են: Ինչ վերաբերում է Զդենեկ Զեմանի` Դանիելե Դե Ռոսսիի և Պաբլո Օսվալդոյի հետ կոնֆլիկտին, ապա դա ճիշտ չէ: Չեմ սիրում, երբ ֆուտբոլիստները վիճում եմ մարզչի հետ: Նրանք պետք է մտածեն միայն ֆուտբոլի մասին»,-Պրանդելլիի խոսքը փոխանցում է sport-express.ru-ն:

Իտալիայի հավաքականը 10 միավորով առաջատար է աշխարհի առաջնության ընտրական փուլի В խմբում: Նրանք հաղթանակներ են տարել Մալթայի, Դանիայի, Հայաստանի նկատմամբ և ոչ ոքի խաղացել Բուլղարիայի հետ: