2014-ի Սոչիի Պարալիմիկ խաղերը կմեկնարկեն 500 օր անց: Դրանք տեղի կունենան մարտի 7-16-ը նույն մրցասպարեզներում, որտեղ ավելի վաղ կկայանան Օլիմպիական խաղերը:
Օլիմպիական խաղերը կազմակերպելու իրավունք Սոչին նվաճել է 2007-ի հուլիսի 4-ին Գվատեմալայում ՄՕԿ 119-րդ նստաշրջանի ժամանակ: Դրանք կլինեն Ռուսաստանի տարածքում առաջին ձմեռային խաղերը:
2014-ի Պարալիմպիադայի 500-օրյա հետհաշվարկի մեկնարկի հետ կապված` Սոչիում տեղի կունենան տարբեր տոնական միջոցառումներ: Կենտրոնական հրապարակում` Հավասար հնարավորությունների այգում, տեղի կունենա պարալիմպիական դաս անվանի մարզիկների մասնակցությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






