AM
23 Հոկտեմբեր 2012 - 08:32 AMT

Sportfive-ը և bwin-ը թույլ կտան երկրպագուներին դիտել 2014-ի ԱԱ-ի ընտրական խաղերի անվճար հեռարձակումները

Bwin բուքմեքերային գրասենյակը համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Sportfive International գործակալության հետ, որը թույլ կտա երկրպագուներին դիտել 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղերի անվճար հեռարձակումները: Ընկերությունները հայտարարել են Qualifiers 2014 – Road to Brazil նոր ծրագրի գործարկման մասին, որն իրենից ներկայացնում է բազմամակարդակ թվային պլատֆորմ, որը հնարավորություն է տալիս դիտել խաղերի հեռարձակումները բջջային հեռախոսներով, պլանշետներով և համակարգիչներով:

Այդ նախաձեռնությունը bwin հովարական ռազմավարության մաս է թվային տեխնոլոգիաների ոլորտում, որը կենտրոնացած է մարզական երկրպագուների հետ աշխատանքի վրա` նրանց բարձրորակ կոնտենտ տրամադրելու միջոցով:

Եվրոպական ընտրական գոտուց կցուցադրվեն 157 խաղեր, որոնց գագաթնակետը կդառնան փլեյ-օֆֆ խաղերը, որոնք պլանավորված են 2013-ի հոկտեմբերին: Փաթեթի մեջ մտնում են նաև մարզադաշտերում բերնդի ակտիվ առաջխաղացումը, հաճախորդներին տոմսեր առաջարկելը: