Մարզիչ Տիտո Վասկեսը հուսով է, որ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կկարողանա մասնակցել Գերմանիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի առաջին փուլին, որը կկայանա 2013թ փետրվարի 1-3-ը:
Նալբանդյանն ունի կողի վնասվածք և վերականգնման համար պահանջվում է 6-10 շաբաթ: Մինչև 2013թ թենիսիստը չի կարողնան կորտ դուրս գալ:
Վերջերս Նալբանդյանը, ով ներկա էր Լեո Մայերի մասնակցությամբ խաղին, հայտարարել էր, որ աստիճանաբար վերականգնվում է և արդեն լավ է զգում իրեն:






