AM
23 Հոկտեմբեր 2012 - 07:17 AMT

Կայացել է Դուքենդո Ֆուլլ Կոնտակտ կարատեի Հայաստանի առաջնությունը

«Միկա» մարզահամալիրում կայացել է Դուքենդո Ֆուլլ Կոնտակտ կարատեի Հայաստանի առաջնությունը: Մասնակցել են 200 մարզիկներ, որոնք ընտրվել են 10 մասնաճյուղերում մրցումների ընթացքում`գրավելով 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլն դրամ, որը բաժանվել է լավագույն մարզիկների միջև: Իսկ լավագույնների կոչմանն են արժանացել Անդրանիկ Թորոսյանը (33կգ), Ալբերտ Կիրակոսյանը (48 կգ), Տիգրան Սիմոնյանը (55կգ), Արման Կարապետյանը (60 կգ), Սարգիս Մկրտչյանը (65 կգ) և Վահե Բաղդասարյանը (75), PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Դուքենդո Ֆուլլ Կոնտակտ կարատեի ֆեդերացիայից: