Վանաձորում ավարտվել է մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը:
Նախորդ տարվա առաջնության հաղթող ՀՄԴ-ի թիմն այս անգամ բավարարվել է երկրորդ տեղով: Իսկ ուժեղագույնի կոչումը նվաճել է Վանաձորի հավաքականը:
Վճռորոշ խաղում վանաձորցիները ՀՄԴ-ի թիմին հաղթել են մեկ գնդակի առավելությամբ` 22:21 հաշվով և ապահովել առաջն տեղը:
3-6-րդ տեղերն են զբաղեցրել Արցախի, Աջափնյակի, Ալավերդիի և Շենգավիթի թիմերը:
Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Նարեկ Մկրտչյանը, լավագույն դարպասապահ` Հայկ Բոքսյանը: Նրանք արժանացել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի սահմանած պարգևներին:






