Այսօր Իրանի Իսլամական հանրապետության խորհրդարանի նիստում Հյուսիսային Իրանի հայ համայնքից պատգամովոր Գեւորգ Վարդանյանը կոչ է արել երկրի իշխանություններին Հայոց ցեղասպանության 90ա-ամյակի կապակցությամբ ճանաչել այդ փաստը, հաղորդում է «Երկիր» թերթը: «Եթե երիտթուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը չստանա իր գնահատականը, նման հանցագործություններ կարող են կրկնվել աշխարհի ցանկացած անկյունում: Այդ պատճառով իրանահայերի անունից ես խնդրոմ եմ հարգելի պատգամավորներին եւ երկրի կառավարության ղեկավարներին աջակցել Հայոց ցեղապսանության ճանաչմանը, ինչպես դա արել են շատ երկրների խորհրդարաններ եւ կառավարություններ»,-նշել է իր ելույթում Գ.Վարդանյանը: