Հոկտեմբերի 26-28-ը Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը, որին Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը:
«Արցախը» հաղթել էր հանրապետական մրցումներում, որն անց էր կացվել սեպտեմբերին՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի և ԼՂՀ ութ ակումբային թիմերի մասնակցությամբ:
Մրցաշարի խորագիրն է «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը», PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:






