Ռուսաստանի Մադին քաղաքում հոկտեմբերի 22- 27 ընթանում է ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը: «Ունիվերսալ մարտը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ:
Հայ մարզուհի Աննա Բադալյանը այս տարի արդեն հռչակվել է հին աշխարհամասի 18- 20 տարեկանների առաջնության հաղթող և Եվրոպայի չեմպիոն նախ «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտում»:
Հոկտեմբերի 24-ին կայանալու է նաև Ունիմարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցելու Ունիմարտի հայկական ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Էդուարդ Ասլանյանը:






