Հոկտեմբերի 23-ին Երևանի թիվ 8 հրշեջ մասի վարչական շենքում տեղի է ունեցել հրշեջ-փրկարարների միջև անցկացվող բազկամարտի առաջնության եզրափակիչ փուլը։
Եզրափակչին մասնակցում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 13 հրշեջ-փրկարար, ովքեր հաղթող էին ճանաչվել իրենց ստորաբաժանումներում անցկացված մրցումներում:
Եզրափակիչ մրցափուլում հաղթող է ճանաչվել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, սերժանտ Արամ Հովհաննիսյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել` Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ, սերժանտ Նարեկ Շահնազարյանը, իսկ երրորդը` Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ, ավագ սերժանտ Ռոբերտ Ամիրխանյանը, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:






