2004 թվականի մայիսի 11-14-ը Մոսկվայում կկայանա «Հայաստանը եւ աշխարհը» Համահայկական միջազգային առեւտրա-արդյունաբերկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տեղի կունենա Մոսկվայի կառավարության, ՀՀ դեսպանատան, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ: Ցուցահանդեսի կազմակերպիչների` «ArmenianEXPO», «Հայաստանի տոնավաճառներ», «ՄԻՏՍ Հայաստան», «Eiffel Design Group», «Ընթացք» ընկերությունների եւ «Էքսպոկենտրոն» ՓԲԸ ղեկավարների մտահղացմամբ, ակցիայի նպատակն է ներկայացնել Հայաստանի առեւտրա-տնտեսական եւ գիտա-տեխնիկական պոտենցիալը: Ցուցահանդեսի գործարար ծրագրի գլխավոր միջոցառումը կլինի «Հայկական գործարար հարաբերություններ» կոնֆերանսը, որը կնպաստի ձեռնարկությունների եւ ֆիրմաների միջեւ գործարար կապերի հետագա զարգացմանը: