AM
24 Հոկտեմբեր 2012 - 07:50 AMT

Փարիզում կայացել է EURO-2016-ի համակարգող խմբի երկրորդ հանդիպումը

Փարիզում կայացել է EURO-2016-ի համակարգող խմբի երկրորդ հանդիպումը. EURO-2016-ը կանցկացվի Ֆրանսիայում:

Համակարգող խումբը հիմնադրվել է 2011թ ապրիլին: Դրա կազմում ներառված են այն մարդիկ, ում ուժերով կազմակերպվելու է առաջնությունը, այսինքն` ՈւԵՖԱ-ն, Ֆրանսիայի Ֆուտբոլային ֆեդերացիան, Ֆրանսիայի կառավարությունը և ընդունող քաղաքները: Նրանք կքննարկեն նաև ռազմավարական հարցեր և կփոխանակեն ինֆորմացիա, որը վերաբերում է առաջնության կազմակերպմանը: Ծրագրվում է տարեկան անցկացնել 2 կամ 3 հանդիպում:

2016-ին Եվրոպայի առաջնությունը 3-րդ անգամ կկայանա Ֆրանսիայում, այն կսկսվի հունիսի կեսին և կավարտվի հուլիսի 10-ին: EURO-2016-ի խաղերը կանցկացվեն տասնյակ քաղաքներում` Բորդոյում, Լանսում, Լիլլում, Լիոնում, Մարսելում, Նիսում, Փարիզում, Սեն Դենիում, Թուլուզում, Սենտ Էտյենում: Սպասվում է, որ խաղերին ներկա կգտնվեն 2.5 մլն երկրպագուներ: