Ռոբերտո Սոլդադոյի հեդ-թրիքի շնորհիվ «Վալենսիան» Մինսկում ոչ մի հնարավորություն չթողեց ԲԱՏԷ-ին և կարողացավ F խմբում հասենել բելառուսական թիմին:
ԲԱՏԷ-ն, որտեղ հանդես է գալիս Զավեն Բադոյանը, 6 միավորով խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, նույնքան միավոր ունի նաև «Բավարիան», որն առաջին հորիզոնականում է, իսկ «Վալենսիան» 3-րդ հորիզոնականում է:
«Վալենսիայի» հետ խաղից հետո ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն ասել է, որ իր թիմը շատ սխալներ է գործել դաշտի կենտրոնում:
«Մրցակիցը լավ էր ուսումնասիրել մեզ և ստիպում էր սխալվել: Անկասկած, բոլորս էլ ավելի լավ արդյունք էինք ակնկալում:
Սակայն մենք կարողանում ենք վերականգնվել, բարձրացնել գլուխը»,-մարզչի խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






