AM
24 Հոկտեմբեր 2012 - 07:33 AMT

Միրչա Լուչեսկու. Այսօրվա «Չելսին» ավելի ուժեղ է, քան այն, որ հաղթեց ՉԼ, ուստի մեր հաղթանակն ավելի նշանակալի է

«Խաղը դասավորվեց այնպես, ինչպես և ես ենթադրում էի: Երևի թե սա վերջին ժամանակների մեր ցուցադրած ամենատեսարժան խաղերից էր: Սա հաստատում է այն, որ մենք աճում ենք, մեր երիտասարդներն ավելի են ամրապնդվում և ավելի վստահ են խաղում:

Այսօրվա «Չելսին» ավելի ուժեղ է, քան այն, որ հաղթեց ՉԼ, ուստի մեր հաղթանակն ավելի նշանակալի է: Այն կարող էր էլ ավելի վստահ լինել, սակայն Չեխը դարպասների մոտ հրաշքներ էր գործում, ինչն, անպայման, կցանկանայի ընդգծել»,-«Չելսիի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո ասել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է խաղից և թե ինչպես էին իր ֆուտբոլիստները կասեցնում «Չելսիի» գրոհները:

Իսկ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն համոզված է, որ «Շախտյորը» շատ ուժեղ թիմ է և իրենք հերթական անգամ համոզվեցին դրանում: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Լոնդոնում «Շախտյորի» համար հեշտ չի լինելու, քանի որ սեփական պատերի ներսում իրենք շատ ուժեղ թիմ են: