«Թուրքիան արդեն վաղուց պետք է իրեն ճանապարհ հարթեր՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ոչ թե այդ օտարերկրյա խաղերը խաղար: Չէ որ այդքան մարդ է զոհվել»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Գերագույն ռադայի 1-5 գումարման պատգամավոր Լես Տանյուկը:
«Թուրքերը դաժան են վարվում, չճանաչելով սեփական պատմությունը, չէր որ գրեթե ողջ աշխարհն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ այն երկրներըլ որոնք պաշտոնապես չեն ճանաչել, այնուամենայնիվ, չեն ժխտում այդ պատմական փաստը: Ուկրաինան միշտ սատարել է հայերին այդ հարցում, բայց փակ ռեժիմով»,-ասել է նա:
«Ես երբեք անտարբեր չեմ եղել այդ ողբերգության հանդեպ: Իմ օրագրի 7-րդ հատորում ես հետաքրքիր նյութ եմ գրել այդ մասին:
Դա 1965թ., Ցեղասպանության 50-ամյակը: Մոսկվայում այն ժամանակ շատ բարդ էր այդ մասին խոսելը, չէր որ Միությունն ավելի շատ դեպի Ադրբեջանն էր կողմնորոշված: Մենք մի խումբ ստեղծեցինք, որին անդամակցեցին հայտնի, ակտիվ հայերը, կազմակերպեցինք մամլո ասուլիս, հրավիրեցինք օտարերկրյա թղթակիցների: Մենք նրանց հսկայական նյութ տրամադրեցինք Ցեղասպանության մասին: Դրանք լուրջ փաստագրական տվյալներ էին թվերով, վկայություններով ու լուսանկարներով: Ես հայ չլինելով, ներկայացնում էի հայկական սփյուռքը: Ես շատ ուրախ եմ, որ այդպես կարողացա օգնել իմ գործընկեր հայերին»,-հայտարարել է Տանյուկը: