AM
24 Հոկտեմբեր 2012 - 08:21 AMT

Լենս Արմսթրոնգը պարտավոր է վերադարձնել «Տուր դը Ֆրանսի» մրցանակային գումարը

Բազմօրյա «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի տնօրեն Քրիստիան Պրյուդոմը հայտարարել է, որ ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը, որը վերջերս զրկվեց «Տուրի» հաղթողի յոթ տիտղոսներից դոպինգային սկանդալի պատճառով, պարտավոր է վերադարձնել «Տուր դը Ֆրանսի» մրցանակային գումարը: Պրյուդոմն իր մեկնաբանությունն է տվել:

«Հեծանվորդների միջազգային միության որոշումը միանգամայն տրամաբանական է, կանոնները պարզ: Եթե հեծանվորդը որակազրկվում է, նա պետք է վերադարձնի մրցանակը»:

Հաշվարկվել է, որ իր հաղթանակների համար Արմսթրոնգը ստացել է մոտ 2,4 մլն ֆունտ ստեռլինգ: