AM
24 Հոկտեմբեր 2012 - 09:12 AMT

Երևանում կկայանա «Թենիսի տապան-2012» մրցաշարը

Հոկտեմբերի 26-27-ը Երևանի «Օրանժ Թենիս» ակումբում տեղի կունենան «Թենիսի տապան-2012» մրցաշարը, որին կմասնակցեն տարբեր մասնագիտության տեր մարդիկ` քաղաքական գործիչներ, գործարարներ, տիեզերագնացներ, բժիշկներ, լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցաշարը կանցկացվի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի թենիսի Ֆեդերացիայից:

«Թենիսի տապան-2012»-ի կազմակերպիչներն են «Օրանժ Թենիս» ակումբը, ԱՊՀ երկրների ինստիտուտը, Մեծ գլխարկ» թենիսի ակումբը և «Տիեզերագնացների թենիսի ակումբը» :