2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական աքաունթը ռուսերեն լեզվով բացվել է twitter միկրոբլոգների ծառայությունում:
«Ռոսիա 2018»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը նշել է, որ կազմկոմիտեի խնդիրն է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին տեղեկատվությունն առավելագույնս բաց և հասանելի դարձնել ֆուտբոլային երկրպագուների, լրագրողների և լայն հասարակության համար:
«Մենք արդեն ունենք 2018-ի ԱԱ-ի պաշտոնական կայքը fifa.com պորտալում, որտեղ կիրառվում են ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի բոլոր պաշտոնական լեզուները: Իսկ հիմա ռուսալեզու լսարանը հնարավորություն ունի հետևալ Ռուսաստանում ԱԱ-ի մասին նորություններին twitter-ի օգնությամբ»,- նշել է Սորոկինը:
2018-ի ԱԱ-ի մասին նորություններ, էքսկլյուզիվ լուսանկարներ և պաշտոնական տեղեկատվություն կհրապարակվեն twitter.com/fifaworldcup _ru հասցեով:






