AM
24 Հոկտեմբեր 2012 - 14:54 AMT

Հայաստանի Մ-19 տարեկանների կանանց հանդբոլի հավաքականը ԵԱ խմբային մրցաշարում մրցելու է 5-րդ խմբում

Վիեննայում կայացել է մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 5-րդ խնբում և հաջորդաբար մրցելու է Բուլղարիայի, Հոլանդիայի և Ավստրիայի ներկայացուցիչների հետ:

Մրցումների կազմակերպիչ երկիրն է Հոլանդիան: Խաղերը կայանալու են մայիսի 17-19-ը: Պայքարը շարունակելու իրավունք են ստանալու առաջին երկու տեղերը զբաղեցրածները, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: