AM
25 Հոկտեմբեր 2012 - 11:36 AMT

Ավելի քան 20 հայ շախմատիստներ հանդես կգան Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում

Ավելի քան 20 հայ շախմատիստներ, այդ թվում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը և Յուրի Հայրապետյանը, հոկտեմբերի 27-ից կմասնակցեն Միխայիլ Չիգորինի միջազգային հուշամրցաշարին:

Հուշամրցաշարը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում և կավարտվի նոյեմբերի 4-ին:

Գլխավոր մրցաշարին ներկայացվել են ավելի քան 300 խաղացողներ, ներառյալ 75 գրոսմայստերներ:

Տվյալ պահին մեկնարկային կազմի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը. Ալեքսեյ Շիրով (Լատվիա), Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա), Զոլտան Ալմաշի (Հունգարիա), Վլադիմիր Հակոբյան (Հայաստան), Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա), Կրիշնան Սաշիկիրան (Հնդկաստան), Վադիմ Զվյագինցև (Ռուսաստան) և Վլադիմիր Պոտկին (Ռուսաստան):