AM
21 April 2005 - 06:46 AMT

ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը ապրիլի 24-ը հայտարարել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Այդ ողբերգության 90-րդ տարելիցի օրը Կալիֆորնիան միանում է աշխարհի ազատասեր ժողովրդներին` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին, որը շարունակում է աշխարհին ցուցադրել հույսի, վերածնման եւ համառության իսկական իմաստը»: