Հանդես գալով Ռումինիայի Սենատում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ` սենատոր Վարուժան Ոսկանյանը կարծիք է հայտնել, որ ելնելով մարդասիրութան, ժողովրդավարության, միջազգային իրավունքի սկզբունքներից եւ հետեւելով Եվրամիության երկրների խորհրդարանների օրինակին, Ռումինիայի խորհրդարանը նույնպես հարմար կգտնի անդրադառնալու Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման հարցին: Իր ելույթում Վ.Ոսկանյանը նշել է ցեղասպանությունից փրկվածներին նեցուկ կանգնած երկրների, այդ թվում Ռումինիայի դերը, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: