2013 թվականի փետրվարին Ռումինիայում կկայանա Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11- րդ Օլիմպիական փառատոնը:
Փառատոնը տեղի կունենա Բրաշով քաղաքում փետրվարի 16- 20, որին կմասնակցեն հին աշխարհամասի 49 երկրների պատվիրակներ, որին նախատեսվում է նաև Հայաստանի պատվիրակության մասնակցությունը:
Մարզիկները պայքարի մեջ կմտնեն ութ մարզաձևերում ` լեռնադահուկ, դահուկավազք, դահուկացատկ, բիաթլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ և հոկեյ:
Եվրոպայի ձմեռային երիտասարդական Օլիմպիական առաջին փառատոնը տեղի է ունեցել 1993 թվականին Իտալիայի Աոստա քաղաքում, տեղեկացնում ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:






