AM
26 Հոկտեմբեր 2012 - 09:03 AMT

ՕԽ-2014 մասնակիցներին կտեղափոխեն միայն էկոլոգիապես մաքուր ավտոբուսները

2014թ. Օլիմպիական խաղերի մասնակիցներին իրավունք կունենան տեղափոխելու միայն էկոլոգիապես մաքուր ավտոբուսները: Նախապատրաստման նման պահանջ է ստորագրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի երթուղիներում կաշխատեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, այդ թվում D կարգի տրանսպորտային միջոցներ վարելու առնվազն 3 տարվա փորձ ունեցող վարորդներ:

Մրցումների մասնակիցներին ու հյուրերին կտեղափոխեն էկոլոգիական 4 և ավելի բարձր կարգին համապատասխանող ավտոբուսներ, ավտոբուսների վրա կլինեն օլիմպիական խորհրդանիշներ: